«Նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը հավանանաբար չի մասնակցի ընտրությունների քվեարկությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց Անդրեաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:
Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն արդեն 24 օր է հացադուլի մեջ է Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց: Թերևս դրան` նրա ներկայացուցչի խոսքով Անդրեասը չի պատրաստվում տեղափոխվել հիվանդանոց կամ առավել ևս դադարեցնել հացադուլը:
« Առողջապահության նախարարությունից կան բժիշկներ, բացի դրանից մենք նաև ունենք մեր մասնագատները, որոնք հետևում են Անդրեաս Ղուկասյանի առաղջական վիճակին»,-ավելացրեց Գրիգորյանը:
Վերջինիս խոսքով նախարաության և իրենց բժիշկների կատարարծ հետազոտությունները ոչ միշտ է, որ համընկնում են և ցույց են տալիս Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ ճշգրիտ տեղեկատվություն:
«Օրինակի համար, նրանք էլ ճնշումը չափեցին մենք էլ , բայց ցուցանիշները տարբերվում էին»,-ավելացրեց Գրիգորյանը:
Հետևաբար Գրիգորյանի խոսքով` իրենք սկսում են չհավատալ այդ Առողջապահության նախարարության կողմից նշանակաված բուժսպասարկողներին:
Գրիգորյանը վերջում ավելացրեց, որ իրենք այժմ մշակում են հատուկ ռազմավարական ծրագիր, իսկ Անդրեաս Ղուկասյանը չի հանձնվի կպայքարի մինչև 19 կամ 20-ը, այսինքն ընտրությունների ավարտվելը:


