«Նախագահի թեկնածու Անդրեաս Ղուկասյանը հավանանաբար չի մասնակցի ընտրությունների քվեարկությանը»,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ այդ մասին ասաց  Անդրեաս Ղուկասյանի շտաբի համակարգող Արմեն Գրիգորյանը:

Հիշեցնենք, որ նախագահի թեկնածուն արդեն 24 օր է հացադուլի մեջ է Գիտությունների ազգային ակադեմիայի դիմաց: Թերևս դրան`  նրա ներկայացուցչի խոսքով Անդրեասը չի պատրաստվում տեղափոխվել հիվանդանոց կամ առավել ևս դադարեցնել հացադուլը:

« Առողջապահության նախարարությունից կան բժիշկներ, բացի դրանից մենք նաև  ունենք մեր մասնագատները, որոնք հետևում են Անդրեաս Ղուկասյանի առաղջական վիճակին»,-ավելացրեց Գրիգորյանը:

 Վերջինիս խոսքով նախարաության և իրենց բժիշկների կատարարծ հետազոտությունները ոչ միշտ  է, որ համընկնում են և ցույց են տալիս Անդրեաս Ղուկասյանի առողջական վիճակի վերաբերյալ  ճշգրիտ տեղեկատվություն:

«Օրինակի համար, նրանք էլ ճնշումը չափեցին մենք էլ , բայց  ցուցանիշները տարբերվում էին»,-ավելացրեց Գրիգորյանը:

Հետևաբար  Գրիգորյանի խոսքով` իրենք սկսում են չհավատալ այդ  Առողջապահության նախարարության կողմից նշանակաված  բուժսպասարկողներին:

 Գրիգորյանը վերջում ավելացրեց, որ իրենք այժմ մշակում են հատուկ ռազմավարական ծրագիր,   իսկ Անդրեաս Ղուկասյանը չի հանձնվի կպայքարի մինչև 19 կամ 20-ը, այսինքն ընտրությունների ավարտվելը: