Շրթունքներ, ազդրեր ... բոլորն էլ գիտեն, որ սրանք էրոգեն գոտիներ են, որոնց հպումն օգնում են գրգռվելև պատրաստվել սեքսի: Այդ հատվածում մաշկը ավելի բարակ է, քան մարմնի մյուս մասերը, և ավելի շատ նյարդային վերջույթներ կան: Բայց մարմնի վրա կան շատ ավելի էրոգեն գոտիներ, քան թվում է: Ժամանակն է փորձել այլ, ոչ այնքան ակնհայտ տարբերակներ:

Ականջներ
Ականջները ամենազգայուն հատվածն են: Հաջորդ անգամ ուշադրություն դարձրու ականջի մաշկին: Մաշկը չափազանց բարակ է:

Վզի ետևը
Ի տարբերություն առջևի մակերևույթի, դրան շատ քիչ ուշադրություն են դարձնում: Շատ ափսոս: Հավաքիր մազերդ, որպեսզի տղամարդուն ավելի հաճելի լինի:

Ձեռքի ափ
Ձեռքերը բռնելիս հարաբերությունները էլ ավելի են ամրապնդվում: Հաջորդ անգամ, բռնիր նրա ձեռքը, մի քանի անգամ մատներիդ ծայրով ափին հպվիր:

Ոտքի թաթեր
Ոտքի թաթերը շատ զգայուն են հպումների ժամանակ: Ըստ չինացի բժիշկների, կան կետեր, որոնք պատասխանատու են բոլոր օրգանների աշխատանքի համար: Տեղադրեք ձեր բոլոր մատները նրա ոտքի վրա և մերսեք իմպուլսային շարժումներով կամ թեթևակի քերծեք մաշկը: