Ծխել- Սա կարող է հանգեցնել կոկորդի, թոքերի և բերանի քաղցկեղի, ինչպես նաև վատ է անդրադառնում սրտի վրա:
Չափից շատ ալկոհոլ- Ալկոհոլի կանոնավոր չարաշահումը մեծացնում է սրտանոթային հիվանդություններով տառապելու ռիսկը:
Քնի պակաս- Քիչ քնելը հանգեցնում է հորմոնալ անհավասարակշռության, որն էլ վնասում է սիրտը:
Աղի չափաբաժնի չարաշահում- Սա վնասում է սիրտը, քանի որ այն բարձրացնում է արյան ճնշումը, ինչն էլ կարող է սրտի կաթվածի պատճառ դառնալ:
Քիչ մարմնամարզություն- Չմարզվելը նույնպես վնասում է սրիտը, քանի որ ավելորդ կիլոգրամների կուտակման հավանականությունն ավելի է մեծանում:
Անառողջ սնունդ- վնասակար է սրտի համար, քանի որ այն հիմնականում ունենում է բարձր կալորեականություն, շաքարի և աղի չարաշահմամբ:
Նյութը հրապարակման պատրաստեց Լավինֆո-ն