Սիրված ու ճանաչված երգչուհի Հռիփսիմե Հակոբյանը նոր երգ է ներկայացրել հանրությանը։
Երգչուհու յութուբյան էջում նոր երգը հրապարակվել է երկու օր առաջ՝ ապրիլի 26-ին։
Նշենք, որ երգը կոչվում է «Միլիոն սիրտ», որը երկլեզու է։ Երգի որոշ հատվածներ երգչուհին կատարում է ռուսերենով, իսկ մնացածը հայերենով։
Հիշեցնենք, որ դեռ մեկ ամիս առաջ երգչուհին նոր երգ էր ներկայացրել, որն էլ այդ մեկ ամսվա ընթացքում հավաքել է շուրջ 2 ու կես միլիոն դիտում։