Արձակուրդը կամ ժամանցը կարող են հրաշքներ գործել` վերալիցքավորելով մտքն ու մարմինը: Մենք առաջարկում ենք ձեզ ոչ միայն երկարատև ընդմիջում առօրյա պարտականությունների, այլ նաև վճարովի եռամսյա ստեղծագործական արձակուրդ Իտալիայում, որտեղ դուք բնակվելու եք որպես տեղաբնակ, կսովորեք իտալերեն և կսովորեք ինչպես պատրաստել (և ուտել) թարմ մակարոնեղեն:
«Airbnb»-ը՝ «Wonder Grottole» հասարակական կազմակերպության հետ համագործակցելով, առաջարկում է «La Dolce vita» (քաղցր կյանք) փորձառություն Իտալիայի հարավում գտնվող Մատերա նահանգի Գրոտոլե փոքրիկ գյուղում:
Գրոթոլը կառուցվել է լեռան վրա և հայտնի է ձեռագործ խեցեղենով, որոնք թրծվում են բլուրներում հաճախ հանդիպող քարանձավներում:
Գյուղում մարդկային բնակավայր հատնվել է պալեոլիթյան ժամանակաշրջանում, բայց այժմ, երբ պատմական կենտրոնում կա ընդամենը 300 բնակիչ և ավելի քան 600 դատարկ տներ, սա այն վայրն է, որը կարող է անհետանալ:
Գյուղը վերակենդանացնելու համար «Airbnb»-ը և «Wonder Grottole»- ն փնտրում են չորս հաջողակ մարդկանց, ովքեր ամռանը կտեղափոխվեն Գրոտոլ և երեք ամիս կլինեն Փորձի և տան տերեր:
Նրանք մեկ ամիս կվերապատրաստվեն, հետո կկարողանան ընկղմվել համայնքի մեջ, կապրեն ավանդական տներում և բնակիչների հետ ժամանակ կանցկացնեն նոր և հետաքրքիր բան սովորելու համար (բանջարեղենի աճեցում, մեղր հավաքել, ձիթապտղի յուղ արտադրել և, իհարկե, մակարոնեղեն պատրաստել):
Երջանիկ չորսն էլ իրենց հերթին հյուրընկալող կլինեն մուտքային այցելուների համար՝ սովորեցնելով նրանց այն հմտությունները, որ իրենք են սովորել:
Այս փորձից ստացված ողջ հասույթը կգնա գյուղի վերականգնմանը:
Վինչենցոն ՝ տեղական ձիթապտղի յուղ արտադրող, ով իր հմտությունները կիսում է ժամանակավոր բնակիչների հետ, ասում է.
«Գրոտոլ եկող այցելուները կապրեն հանգիստ վայրում, որտեղ կյանքը սահուն և դանդաղ է հոսում: Չկա նման շարժ, ինչպես մեծ քաղաքներում, չկա քաոս, չկա աղտոտվածություն, կա լավ սնունդ և, առաջին հերթին, շատ բարի մարդիկ»:
Թվում է, թե իդեալական տեղ է հանգստանալու և միևնույն ժամանակ մի փոքր բարի գործ անելու:
Ի դեպ, մենք չենք խոստանում, որ դուք կցանկանաք հետագայում լքել Իտալիան:
Հավանո՞ւմ եք այս գաղափարը: Կցանկանայի՞ք մասնակցել նման նախագծի: