Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը աշխատանքային է եղել, որին հետևել է ՄԻնսկի խմբի համանախագահների այն հայտարարությունը, որ մինչև տարվա վերջ կարող է կազմակերպվել նախագահների հանդիպումը: Այսօր կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով այդ հանդիպմանը, նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:
«Սակայն տարվա վերջին դեռ երկար ժամանակ կա և խոսել դեռևս դրա մասին, իբրև հույս, վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացը իսկապես խոր փակուղային վիճակում է», - նշեց նա:
Ըստ քաղաքագետի, արտգործնախարարների նման հանդիպումները բանակցային գործընթացը շարունակելու համար ինչ-որ ճանապարհ գտնելու նպատակ ունեն: Այս պահի դրությամբ, նրախոսքերով, կարևորը վստահության մթնոլորտի վերականգնումն է, որը խաթարվել էր անցյալ տարի Սաֆարովի հանձնումից հետո: