Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի և Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովի հանդիպումը աշխատանքային է եղել, որին հետևել է ՄԻնսկի  խմբի համանախագահների այն հայտարարությունը, որ մինչև տարվա վերջ կարող է կազմակերպվել նախագահների հանդիպումը: Այսօր  կայացած ասուլիսի ընթացքում, անդրադառնալով այդ հանդիպմանը, նշեց քաղաքագետ Հրանտ Մելիք-Շահնազարյանը:

«Սակայն տարվա վերջին դեռ երկար ժամանակ կա և խոսել դեռևս դրա մասին, իբրև հույս, վկայում է այն մասին, որ բանակցային գործընթացը իսկապես խոր փակուղային վիճակում է», - նշեց նա:

Ըստ քաղաքագետի, արտգործնախարարների նման հանդիպումները  բանակցային գործընթացը շարունակելու համար  ինչ-որ ճանապարհ գտնելու նպատակ ունեն:  Այս պահի դրությամբ, նրախոսքերով, կարևորը վստահության մթնոլորտի վերականգնումն է, որը խաթարվել էր անցյալ տարի Սաֆարովի հանձնումից հետո: