«Ժամանակ» թերթը գրում է. «Հասարակական կազմակերպությունների ֆինանսական հոսքերի վերահսկողությունը խստացնելու օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալուց հետո կառավարությունը որոշել է խստացնել հսկողությունը նաև բարեգործական կազմակերպությունների նկատմամբ:


Կառավարությունն առաջարկում է փոփոխություններ կատարել «Բարեգործության մասին» օրենքում, որոնցից թերեւս ամենաէականը 18-րդ հոդվածում հետևյալ պարբերության ավելացումն է. «Բարեգործական ծրագրերի ընթացքի ու արդյունավետության գնահատման մշտադիտարկում (մոնիթորինգ) իրականացնելու կարգը սահմանում եւ հաստատում է լիազորված մարմինը»:

Այսպիսով, կառավարությունն իր վրա է վերցնում բարեգործական ծրագրերի արդյունավետության գնահատման լիազորությունը, իսկ դա նշանակում է, որ բարեգործական ծրագրերը մշտապես գտնվելու են կառավարության հսկողության ներքո»:


Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: