Գոյություն ունի մի տեսություն, որ 100 տարին մեկ երկրի վրա համաճարակ է բռնկվում: Կարելի է ասել, որ սա զուգադիպություն է, բայց ժամանակագրական ճշգրտությունը մտահոգիչ է:
1720 թվականին դա ժանտախտ էր, 1820-ին՝ խոլերա, իսկ 1920-ին` իսպանական գրիպ:
Շատ հետազոտողներ ասում են, որ ներկայիս կորոնավիրուսի համաճարակը հիշեցնում է նախորդ դարերի իրադարձությունները:
Տրամաբանական հարց է ծագում. հնարավո՞ր է, որ այդ համաճարակներն արհեստականորեն կազմակերպվում է ինչ-որ չարագործ ուժի կողմից՝ գուցե գաղտնի կազմակերպության: 1720 թվականԵվրոպային պատուհասեց այտուցային ժանտախտի համաճարակը, որն անվանվեց «Մարսելի ժանտախտ»: Աղետալի համաճարակը 100.000 մարդու մահվան պատճառ դարձավ:
1820 թվական
1720 թվականի համաճարակի հարյուրամյակին տեղի ունեցավ խոլերայի առաջին համաճարակը: Այն տարածվել էր Ասիայի երկրներում՝ Ֆիլիպիններում, Ինդոնեզիայում և Թաիլանդում: Հատկանշական է, որ այս համաճարակից եւս մահացավ շուրջ 100.000 մարդ: Համարվում է, որ պատճառը բաց աղբյուրների ջրի օգտագործումն է եղել:
1920 թվական
Տեղի է ունեցել ամենալավ փաստավավերագրված «Իսպանուհի» համաճարակը: Այս գրիպով վարակվել են ռեկորդային թվով մարդիկ ՝ մինչև մեկ միլիարդ, զոհվել է շուրջ 100 միլիոն մարդ: Սա մարդկության պատմության մեջ ամենամահաբեր համաճարակն է եղել:
2020 թվական
Չինաստանում բռնկվեց նոր կորոնավիրուսի համաճարակը, որը տարածվեց Հարավային Կորեայում, Իրանում, Իտալիայում և մի քանի տասնյակ այլ երկրներում: Ավելի քան 77.000 վարակված է, ավելի քան 2.000 մարդ մահացել է: Բայց ամեն օր իրավիճակը գնալով վատանում է:Ամենասարսափելին այն է, որ օդային չվերթներն ու ժամանակակից տեխնոլոգիաներն արագացնում են վիրուսի տարածումն ամբողջ աշխարհում: Եվ ինչպես դա կավարտվի, միայն Աստված գիտի …