Բրյունետը նորություն ունի, որով կիսվել է ինստագրամյան իր հետեւորդների հետ։ Երգչուհին թիզեր է ներկայացրել իր նոր՝ Superstar Illness երգից, որի պրեմիերան կայանալու է մայիսի 23-ին։

«Եվրատեսիլ 2023»-ում Հայաստանի պատվիրակը տեսանյութում քաղաքային տեսարանների ֆոնին է։ Նա կրում է մոխրագույն մինիտոպ եւ կոմբինիզոն, մազերը հավաքված են ձիգ սանրվածքով, իսկ աչքերը ծածկված են
խոշոր արեւային ակնոցով։

Մեկնաբանությունների բաժնում Բրյունետի հետեւորդներն ու երկրպագուները նշել են, որ «անհամբերությամբ են սպասում» նրա նորությանը։