Кавказский Узел-ում լույս է տեսել Kornelij(Սամվել Մարտիրոսյանի) հոդվածը կապված Պոդոլսկում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետ,որը ձեզ ենք ներկայացնում ամբողջությամբ:
Ցանկանում եմ անդրադառնալ սարսափելի ՃՏՊ-ին, որի մասին արդեն շատերը գրել են և դեռ շատ կգրեն: Ես այժմ չեմ գրի ամբողջ դեպքի մասին, որը իսկապես ահավոր է: Ինչպես ես հասկանում եմ կան նաև վիրավորներ, որոնց կյանքը վտանգի տակ է: Եվ թող դատարանը պատժի բոլոր մեղավորներին և վարորդին, և նրանց, ով տրամադրել է անսարք բեռնատար ավտոմեքենա:
Սակայն ցանկանում եմ բարձրացնել մի շարք հարցեր.
- Ինչու են ռուս իրվապահ մարմինները գործում այսպես պատժողական
Քանի որ ակնհայտ է, որ եթե մարդուն քաշքշել դատարաններում կանացի խալաթով, դեղերի ազդեցության տակ, եթե նա չի կարողանում ինչ-որ պարզ բան ասել, ապա «քրեական աշխարհում», որի հետ նա շուտով կծանոթանա, կարող է ունենալ շատ տխուր հետևանքներ: Ավելին, ինձ թվում է, որ այդ մարդուն դիտավորյալ կերպով նվազեցնում են հենց այդ նպատակով:
- Որտեղ է նայում Հայաստանի դեսպանատունը
Կարևոր չէ Հարությունյանը մեղավոր է, թե ոչ, նա Հայաստանի հանրապետության քաղաքացի է և պետք է առաջին րոպեից գտնվի դեսպատանատան աջակցության ներքո: Եվ այն փաստը, որ նրան ստորացնում են հենց դատարանի դահլիճում, պետք է առաջացներ Հայաստանի ներկայացուցիչների պաշտոնական դժգոհությունը: Իսկ հետո կասեն, որ արել են ամեն ինչ, որպեսզի օգնեն: Սակայն ես գտնում եմ, որ դեսպանատան դիրքորոշումը պետք է արտահայտվի բարձրաձայն լրատվական միջոցների կողմից: Քանի որ պաշտպանելով Հարությունյանին, կառավարությունը պաշտպանում է իր մյուս քաղաքացիներին պատժողական գործողություններից: Իսկ լռելով պաշտոնական Երևանը խրախուսում է իր քաղաքացիների իրավունքների հետագա խախտումները Ռուսաստանում:
- Հարցը, թե որտեղ է նայում Ռուսաստանում հայերի միությունը, ես չեմ տա,քանի որ պատասխան իհարկե չեմ ստանա: Այս հարցը արդեն վաղուց սպառել է իրեն:
- Եվ հռետորական հարց ռուսական որոշ լրատվամիջոցներին, բերում են մեջբերումներ և հոդվածի վերնագրեր
Յուրաքանչյուր երրորդ հաղորդագրությունը օգտոգործում է «հայ-վարորդ» տերմինը որպես կայուն բառակապակցություն բացասական երանգով: Բոլոր լրատվական գործակալություններում կարելի է հանդիպել նման նախադասություն «Սարսափելի ավտովթար նոր Մոսկվայում, որտեղ հայ-վարորդի պատճառով մահացել է 18 մարդ:
Բերեմ որոշ օրինակներ հոդվածների վերնագրերից. Հայ-վարորդը, ով սպանել է 18 մարդ Պոդոլսկում, ձերբակալվել է:
Դատարանը ձերբակալել է КамАЗ-ի «բառաչող» վարարոդին, որը մեղավոր է 18 զոհի պատճառ հանդիսացած ավտովթարում:
Աճում է Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի թիվը, КамАЗ-ի «բառաչող» վարարոդի նկատմամբ մեղադրանք է հարուցվել: