Кавказский Узел-ում լույս է տեսել Kornelij(Սամվել Մարտիրոսյանի) հոդվածը կապված Պոդոլսկում տեղի ունեցած ՃՏՊ-ի հետ,որը ձեզ ենք ներկայացնում ամբողջությամբ:

Ցանկանում եմ անդրադառնալ սարսափելի ՃՏՊ-ին, որի մասին արդեն շատերը գրել են և դեռ շատ կգրեն: Ես այժմ չեմ գրի ամբողջ դեպքի մասին, որը իսկապես ահավոր է: Ինչպես ես հասկանում եմ կան նաև վիրավորներ, որոնց կյանքը վտանգի տակ է: Եվ թող դատարանը պատժի բոլոր մեղավորներին և վարորդին, և նրանց, ով տրամադրել է անսարք բեռնատար ավտոմեքենա:

Սակայն ցանկանում եմ բարձրացնել մի շարք հարցեր.

  1. Ինչու են ռուս իրվապահ մարմինները գործում այսպես պատժողական

Քանի որ ակնհայտ է, որ եթե մարդուն քաշքշել դատարաններում կանացի խալաթով, դեղերի ազդեցության տակ, եթե նա չի կարողանում ինչ-որ պարզ բան ասել, ապա «քրեական աշխարհում», որի հետ նա շուտով կծանոթանա, կարող է ունենալ շատ տխուր հետևանքներ: Ավելին, ինձ թվում է, որ այդ մարդուն դիտավորյալ կերպով նվազեցնում են հենց այդ նպատակով:

  1. Որտեղ է նայում Հայաստանի դեսպանատունը

Կարևոր չէ Հարությունյանը մեղավոր է, թե ոչ, նա Հայաստանի հանրապետության քաղաքացի է և պետք է առաջին րոպեից գտնվի դեսպատանատան աջակցության ներքո: Եվ այն փաստը, որ նրան ստորացնում են հենց դատարանի դահլիճում, պետք է առաջացներ Հայաստանի ներկայացուցիչների պաշտոնական դժգոհությունը: Իսկ հետո կասեն, որ արել են ամեն ինչ, որպեսզի օգնեն: Սակայն ես գտնում եմ, որ դեսպանատան դիրքորոշումը պետք է արտահայտվի բարձրաձայն լրատվական միջոցների կողմից: Քանի որ պաշտպանելով Հարությունյանին, կառավարությունը պաշտպանում է իր մյուս քաղաքացիներին պատժողական գործողություններից: Իսկ լռելով պաշտոնական Երևանը խրախուսում է իր քաղաքացիների իրավունքների հետագա խախտումները Ռուսաստանում:

  1. Հարցը, թե որտեղ է նայում Ռուսաստանում հայերի միությունը, ես չեմ տա,քանի որ պատասխան իհարկե չեմ ստանա: Այս հարցը արդեն վաղուց սպառել է իրեն:
  2. Եվ հռետորական հարց ռուսական որոշ լրատվամիջոցներին, բերում են մեջբերումներ և հոդվածի վերնագրեր

Յուրաքանչյուր երրորդ հաղորդագրությունը օգտոգործում է «հայ-վարորդ» տերմինը որպես կայուն բառակապակցություն բացասական երանգով: Բոլոր լրատվական գործակալություններում կարելի է հանդիպել նման նախադասություն «Սարսափելի ավտովթար նոր Մոսկվայում, որտեղ հայ-վարորդի պատճառով մահացել է 18 մարդ:

Բերեմ որոշ օրինակներ հոդվածների վերնագրերից. Հայ-վարորդը, ով սպանել է 18 մարդ Պոդոլսկում, ձերբակալվել է:

Դատարանը ձերբակալել է КамАЗ-ի «բառաչող» վարարոդին, որը մեղավոր է 18 զոհի պատճառ հանդիսացած ավտովթարում:

Աճում է Պոդոլսկի մոտակայքում տեղի ունեցած ՃՏՊ-ի զոհերի թիվը, КамАЗ-ի «բառաչող» վարարոդի նկատմամբ մեղադրանք է հարուցվել: