«Ժամանակ» թերթը գրում է. «Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու Վիտալի Բալասանյանը կանխազգալով իր պարտությունը՝ ամբողջ հույսը դրել է կորոնավիրուսով պայմանավորված ընտրությունները հետաձգելու վրա: Որքան հետաձգվեն ընտրությունները, այնքան կհետաձգվի պարտությունը, և Բալասանյանը հնարավորություն կունենա ավելի երկար վայելելու հովանավորչական գումարները:
Բալասանյանը դիմում է տարբեր քաղաքական ուժերի և գործիչների, որպեսզի նրանք միջնորդեն ընտրությունների հետաձգման հարցում, սակայն Արցախի նախագահ Բակո Սահակյանը հասկացրել է, որ դրա համար հիմքեր չկան՝ Արցախում կորոնավիրուսով հիվանդության ոչ մի դեպք չի արձանագրվել: Այնպես որ, հաջորդ շաբաթ նշանակված ընտրությունները կկայանան»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
				 
				 
				 
				 
				 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					