Իտալացի հոգևորական Պաոլո Լոնգոն կորոնավիրուսային համաճարակի պատճառով պատարագը կատարել է ուղիղ հեռարձակման միջոցով:
Սակայն, եթերի ժամանակ ծիծաղելի դեպք է պատահել: Երբ պադրեն կանգնել է տեսախցիկի դիմաց, նրա վրա են հայտնվել տարբեր զվարճալի ֆիլտրեր:
Տեսանյութը հրապարակվել է համացանցում և արդեն իսկ դիտվել է շուրջ 5,5 միլիոն անգամ:
Օգտատերերը շնորհակալություն են հայտնել հոգևորականին ուրախ տրամադրություն հաղորդելու և աջակցություն ցուցաբերելու համար: Մարդիկ պադրեի սխալը համարել են «աստվածային հրաշք», նաև վիճել են, թե որ կերպարն է նրան ավելի շատ սազում: