Լեգենդար իտալացի ֆուտբոլիստ Պաոլո Մալդինին աշխատանքի առաջարկներ է ստացել Ֆրանսիայի չեմպիոն ՊՍԺ-ից եւ Եվրոպայի չեմպիոն Իտալիայի հավաքականից, հաղորդում է SempreMilan-ը։

«Միլանի» տեխնիկական տնօրենի պաշտոնից հեռանալուց հետո 55-ամյա Մալդինին աշխատանք չունի։ Մեծ է հավանականությունը, որը նա կնախընտրի մնալ հայրենիում եւ կընդունի Իտալիայի հավաքականի առաջարկը ղեկավար պաշտոնում։


Մալդինին հեռացել էր «Միլանից» ակումբի նոր սեփականատեր Ջերի Կարդինալեի հետ տարաձայնությունների պատճառով։