Բելառուսում վերջին օրվա ընթացքում կորոնավիրուսով հիվանդների կտրուկ աճ է գրանցվել: Այն կազմում է վարակվածների ընդհանուր թվի գրեթե մեկ երրորդը:
Եթե հինգշաբթի գրանցվել է վարակի 1486 դեպք, ապա այժմ այդ ցուցանիշը 1981 է: Այսպիսով, 24 ժամում գրանցվել է վարակի 495 նոր դեպք:
Բացի այդ, հաղորդվում է մահվան երեք դեպքի մասին: Զոհերի ընդհանուր թիվը հասել է 19-ի, նշվում է հանրապետության առողջապահության նախարարության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: