ՌԴ քննչական կոմիտեն նոր տեսանյութ է հրապարակել այրված Sukhoi Superjet-ից, որը Մոսկվայից պետք է թռչեր Մուրմանսկ:
Հոլովակում երևում է, թե ինչպես է տեղի ունենում վայրէջքը, ինչպես են վթարային սանդուղքով դուրս եկած սարսափած ուղևորները հեռու վազում: Ներկայացված են նաև քննչական աշխատանքից հատվածներ:
Հավելենք, որ մեղադրանք է առաջադրել RRJ-95B ինքնաթիռի հրամանատար Դենիս Եվդոկիմովին՝ սխալ վայրէջքի համար: Նրան սպառնում է մինչև հինգ տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ Մոսկվա-Մուրմանսկ չվերթի ինքնաթիռը թռիչքից 28 րոպե անց հետ է վերադարձել ու վթարային վայրէջք կատարել «Շերեմետևո» օդանավակայանում։ Վայրէջքի ժամանակ այն բռնկվել է, արդյունքում 41 մարդ է մահացել: