Երևանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը ֆեյսբուքյանիր էջում գրել է․ «Ես հրաժարվում եմ հավատալ այս լուրին: Չեմ պատկերացնում, թե առանց Պետրոսի հանրայինի լուրերը ինչ անկողմնակալություն կցուցաբերեն:

Իսկ, եթե ուզում եք առանց հումորի կարծիք հայտնեմ որպես երկու տարբեր ղեկավարությունների օրոք Հանրային այցելած գործիչ, ապա ասեմ, որ այս ժամանակահատվածում գոնե քաղաքային իշխանության մասով այն շատ ավելի պրոիշխանական էր, քան՝ նախկինում: Եվ ես դա առանձին լրագրողների հետ երբևէ չեմ կապել և սիրով համագործակցել եմ բոլորի հետ:

Եթե նախկինում սրա մասին բարձրաձայնած չլինեի, հիմա չէի գրի` հաշվի առնելով, որ աշխատանքից ազատումն, ամեն դեպքում, տհաճ երևույթ է: Բայց պարբերաբար խոսել եմ այն մասին, որ տեսնում եմ հետընթաց, ուստի հույս ունեմ, որ այդ հետընթացը այսպիսով կդադարի»: