Երկրին է մոտենում մոտ մեկուկես կիլոմետր շառավղով 1998 OR2 ասղակերպը, որը, ինչպես երկրագնդի վրա կորոնավիրուսի պատճառով ստեղծված իրավիճակի առիթով կատակում են գիտնականները, որոշել է պաշտպանական դիմակ կրել, հաղորդում է BBC-ն։
1998-ին հայտնաբերված աստղակերպը համարվում է պոտենցիալ վտանգավոր, քանի որ այն պարբերաբար մոտենում է երկրի ուղեծրին, հաղորդում են ՆԱՍԱ-ում։ Վերջինիս տվյալներով աստղակերպը երկրին կմոտենա ապրիլի 29-ին, բայց կանցնի նրանից 6,2 մլն կմ անվտանգ հեռավորության վրա։
Պուերտո Ռիկոյի «Արեսիբո» աստղադիտարանի աստղագետներին հաջողվել է նկարահանել տիեզերքում թռչող երկնային մարմինը։ Նրանք կատակով նշում են, որ տեղյակ լինելով համաճարակի մասին, աստերոիդը պաշտպանիչ դիմակ է հագել, նկատի ունենալով նրա վրայի թմբերն ու լեռները։
Աստղադիտարանի փորձագետները հետեւում են երկրին մոտեցող աստղակերպերին եւ իրենց տվյալներն օգտագործում են երկրագնդի համար վտանգ ներկայացնող երկնային օբյեկտների հետագծերի մոդելավորման համար։