Արթիկի «Չեխարմինվեստ» ընկերության կարի արտադրամասի աշխատակիցները դժգոհում են, որ դեկտեմբեր ամսից ընդամենը 25 000 դրամ աշխատավարձ են ստացել: Այս մասին տեղեկանում ենք Tsayg.am-ից։ Բանն այն է, որ աշխատակիցների պնդմամբ, նրանց չեն գրանցել եւ հրաժարվել են խոստացված աշխատավարձը վճարել:
Բացի այդ, գործատուն չի ապահովել պարետի կողմից սահմանված նորմերը, աշխատակիցներն աշխատել են նույնիսկ այն ժամանակահատվածում, երբ արգելված էր, այն էլ՝ առանց դիմակի ու ձեռնոցների: Այն, որ կարի արտադրամասը գործել է չթույլատրված ժամանակահատվածում, պնդում են աշխատակիցները՝ որպես ապացույց տրամադրելով արտադրամասի տնօրեն Անուշավան Սարգսյանի կողմից աշխատակիցներին ուղարկած ձայնագրությունը:
«Ես կգամ մասնագետների հետ, ժողով կանենք, կբացատրեն՝ ոնց ձեզ պահեք, ոնց ձեր ընտանիքներին պաշտպանեք։ Այս ամեն ինչը ձեզ չի վերաբերում, սա տարիքով մարդկանց կատեգորիային է վտանգավոր, մեկէլ խրոնիկ հիվանդներին։ Մենք շատ ջահել ենք այդ վիրուսի համար, այնպես որ անցողիկ բաներ են»,- ասվում է ձայնագրությունում։
Այժմ Արթիկում գործող կարի «Չեխարմինվեստ» ՍՊԸ մոտ մեկ տասնյակ աշխատակիցներ պահանջում են իրենց աշխատավարձերն ու արդարության վերականգնում: