Իտալացի գիտնականները ստեղծել են կորոնավիրուսը սպանող առաջին պատվաստանյութը։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը։ Ըստ հրապարակման, իտալացի գիտնականները պատվաստանյութով նախ պատվաստել են մկներին եւ նրանցից վերցրել հակամարմիններ՝ արյան պլազմայի սպիտակուցներ, որոնք արտադրվում են որպես պատասխան վիրուսին։
Պարզվել է, որ այդ հակամարմինները կարող են մարդու օրգանիզմում ոչնչացնել կորոնավիրուսը լաբորատոր պայմաններում։ Պատվաստանյութը մարդկանց վրա կփորձարկվի արդեն աշնանը։ «Որքան հայտնի է, մենք առաջինն ենք աշխարհում կարողացել կորոնավիրուսը պատվաստանյութով չեզոքացնել»,- ասված է իտալացի գիտնականների տարածած հայտարարության մեջ։