Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Էս ի՞նչ նոր գերբ ա...
Բանակում ծառայածները գիտեն, որ շեվրոնի վրա պատկերված է լինում ՀՀ ԶՈւ գերբը՝ զինանշանը: Փաշինյանը միշտ հայտարարում է, որ կրում է բացառապես հայկական արտադրության հագուստ, ժամացույց, բայց Արցախ վերջին այցելության ժամանակ կրել է մի զինվորական համազգեստ, որի վրա պատկերված է բանակի նոր զինանշան, այն էլ անգլերեն գրվածքով՝ Armenian Army: Նախ նման զինանշան մեր բանակն արդյոք ունի, թե ոչ, կասեն երևի զինվորական հերալդիկայի մեր մասնագետները. ես առաջին անգամ եմ տեսնում ՀՀ ԶՈւ նման զինանշան: Իսկ անգլերենն ի՞նչ գործ ունի մեր բանակի զինանշանի վրա, կարծում եմ՝ գիտի միայն Փաշինյանը»: