Էկոնոմիկայի նախկին նախարար Վահան Քերոբյանը, որն այս պահին դատարանում է, պատասխանեց լրագրողների մի քանի հարցի։

Ասաց, թե իր հետ կատարվածի մեջ քաղաքական ենթատեքստ չի տեսնում։

Լրագրողների դիտարկմանը, որ Էկոնոմիկայի նախարարի պաշտոնի համար շրջանառվում են ՔՊ-ական պատգամավորներ Գևորգ Պապոյանի ու Բաբկեն Թունյանի անունները, ի՞նչ կարծիք ունի՝ Քերոբյանն ասաց․«Շատ լավ»։

Նա հայտարարեց, որ անփոխարինելի մարդիկ չկան: