Yelaket.am-ը գրում է. Եթե խաղաղություն եք ուզում, ապա պետք է պատրաստ լինեք նախ ակտիվ քննարկումների, դեմ ու կողմ կարծիքների բախմանը, որից հետո եթե ձեզ հաջողվի իրավիճակը շտկել ձեզ համար շահեկան առումով, ապա դուք իսկապես հաղթանակած կլինեք:
Հակառակորդի վրա հարձակվելու մի քանի ձևեր կան: Առաջին տարբերակը դատապարտելն է: Այս դեպքում նա ստիպված կլինի փաստերի լեզվով խոսել, ներկայացնել հստակ ապացույցներ ու եզրակացություններ:
Երկորդ տեսակը՝ ինքնակառավարման մեթոդն է: Այս դեպքում դուք ակնհայտ նշում եք ձեր առավելությունները, ձեր տեսակետերի կարևորությունն ու այսպիսով դուք ձեր հակառակորդի մոտ կբարձրացնեք ձեր հեղինակությունը:
Հաջորդ մեթոդը, երբ կարելի է պաշտպանվել հնարավոր հարձակումից- ներշնչանքն է: Այն հիմնված է լինում իրական վարքագծի վրա, որն արտահայտվում է գեղեցիկ խոսքի ու ռիթմիկ ձայների, հպումների միջողոց:
Մյուս հետաքրքիր տարբերակը հալածանքն է: Այս դեպքում գործում են հստակ ժամկետներ, չոր թվեր, սահմանափակումներ ու արգելքներ: Որքան էլ պարադոկսալ լինի, գրագետ անտեսելը նույնպես համարվում է հարձակման մի ձև, դրա համար պետք է ամեն ինչ մոռանալ, լռել ու խոսակցության թեման շեղել այլ ուղղությամբ:
Բացի նշված մեթոդներից կարող եք կիրառել նաև խնդրանքի տարբերակը, կառուցողական քննադատությունն ու մանիպուլյացիան:
Նյութի աղբյուրը` yelaket.am