Առողջապահության նախարարության կայքում հրապարակված է Հայաստանի հիվանդանոցներում վերակենդանացման բաժանմունքներում առկա ազատ մահճակալների քանակը։

«Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ում նորածինների համար վերակենդանացման բաժանմունքում՝ 10-ից 5 տեղերն են զբաղված, մանկակականում ազատ են 26-ից 12-ը։ Երրորդ մակարդակի վերակենդացման բաժանմունքում մոտավարապես նույն պատկերն է։


«Էրեբունի» ԲԿ- ում վերակենդանացման 40 մահճակալներից զբաղված է 18-ը։
Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի ինտենսիվ թերապիայի բաժանմունքում 0 ազատ տեղ՝ 8 մահճակալներից, նեյրոռեանիմացիայում՝ 5 մահճակալից 2 զբաղված տեղ, մանկական և նորածինային վերակենդացման բաժանմունքներում առկա են համապատասխանաբար՝ 28 (նորածինների) և 5 ազատ տեղեր։ Նույն հիվանդանոցի ինտենսիվ թերապիայի սրտաբանական բլոկում առկա է 10 տեղ, զբաղված է 1-ը, Թունաբանության և մանկական վերակենդանացման ՄՀ-ում ՝կա ընդհանուր 14 տեղ, զբաղված է 10-ը։

Պրոֆեսոր Յոլյանի անվան արյունաբանական կենտրոնում՝ մեծահասակաների ու մանկական բոլոր՝ համապատասխանաբար՝ 5 և 1 մահճակալները զբաղված են։

Վնասվածքաբանության և օրթոպեդիայի գիտական կենտրոն․Անզգայացման և վերակենդանացման բաժանմունք՝ զբաղված է 5-ից 5-ը։

Նորք ինֆեկցիոն կլինիկական հիվանդանոց․ Ինֆեկցիոն Առաջնային բուժօգնության և ինտենսիվ թերապիայի բաժանմունք՝ զբաղված են բոլոր մահճակալները։

«Նաթալի ֆարմ ՍՊԸ Աստղիկ բժշկական կենտրոն» -վերակենդանացման 21 ազատ տեղերից 15-ը զբաղված են։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում