«Կինեմատոգրաֆիստների միություն» ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ կյանքից հեռացել է Սերգեյ Փարաջանովի կինը՝ Սվետլանա Շերբատյուկը:
«Այսօր ցավալի լուր ստացվեց:
Կյանքից հեռացել է Սերգեյ Փարաջանովի կինը՝ ՍՎԵՏԼԱՆԱ ՇԵՐԲԱՏՅՈՒԿԸ:
Մարդ, որը հանճարեղ ստեղծարարի թե կողակիցն էր, թե կյանքի ընկերն ու զինակիցը: Մարդ, որը մշտապես բարձր պահեց Սերգեյ Փարաջանովի մեծ արվեստի համարումը, Վարպետի անունն ու հիշատակը:
Հայաստանի կինեմատոգրաֆիստների միության անունից խորապես ցավակցում ենք ՍՎԵՏԼԱՆԱ ՇԵՐԲԱՏՅՈՒԿԻ հարազատներին, մտերիմներին ու բարեկամներին»,- նշված է հաղորդագրության մեջ: