ՀՀ պարետ Տիգրան Ավինյանի խոսնակ Վահան Հունանյանը հերքում է մամուլում հրապարակված տեղեկություններն այն մասին, որ Ավինյանը ոստիկանների ուղեկցությամբ այցելել է ՀՀ ԶՈւ ԳՇ պետ Արտակ Դավթյանի առանձնատուն:
Հիշեցնենք՝ երեկ մենք գրել էինք, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Արտակ Դավթյանը որոշել է արտակարգ դրության պայմաններում հարսանիք անել։ Նորապսակները եղել են Գայանե Եկեղեցում՝ գրանցել են իրենց ամուսնությունը, իսկ Բագրեւանդի առանձնատանը խնջույք է տեղի ունեցել, որն արձանագրել է Hraparak.am-ի լրագրողի տեսախցիկը։ Ներկա է եղել 100-ից ավելի հյուր։
Աղբյուրը՝ https://hraparak.am/post/6d737df807a3c3bf810576ecfe78a6ce