Հունիսի 8-ին, ժամը 16:44-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Քասախի կիրճում՝ կամրջի տակ, քաղաքացի կա ընկած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Այս մասին հայտնում են ԱԻՆ-ից։
Կամրջի տակ հայտնաբերվել է բազմաթիվ կոտրվածքներով քաղաքացի (Հեղինե Բ․, ծնված 1965 թ․)։ Շտապօգնության աշխատակիցները տեղում ցուցաբերել են առաջին բուժօգնություն։
Փրկարարները քաղաքացուն պատգարակով մոտեցրել են (մոտ 1 կմ) շտապօգնության ավտոմեքենային։ Տուժածը հոսպիտալացվել է Աշտարակի ԲԿ, որտեղ բժիշկները նրա առողջական վիճակը գնահատել են ծանր: