Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակա­րարելու և Հրաչյա Հարությունյա­նին «ծաղկավոր» խալաթ հագց­նելու գործընթացների առումով ԲՀԿ-ն լուռ էր, որևէ խմբակային հայտարարություն, անգամ ընդգծված անձ­նական տեսակետ, ինչպես հատուկ է իրենց, չէր հնչեցվում:

 Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ վերջին օրերին ԲՀԿ-ն մեկեն կենդանություն է առել ու պայքար է սկսել տրանսպորտի գնի բարձրացման դեմ պայքարել:

 Ինչ­պե՞ս եք մոտենում ուղեվարձի թանկացմանը՝ թերթի լրագրողը հարցրել է ԲՀԿ ներկայացուցիչ Մելիք Մանուկ­յանին:

 «Վատ, շատ վատ, ո՞նց կարող եմ լավ մոտիկանալ ես նման բանին»: Ի՞նչ եք պատրաստվում անել: «Սեպտեմբերին մենք մեր կարծիքը կասենք, ճանապարհ կգտնենք»:

 Սեպտեմբերին «ով սաղ-ով մեռած»՝ էսօր է պետք սոցիալական բունտ անել, մասնակցել:

 Բայց, փաստորեն, դուք դե՞մ եք ՀՀԿ-ին: Շշերի Մելոն հասկացել է, որ «էն չի ասել», արագ կողմնորոշվել է. «Ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս»: