Ռուսաստանի կողմից Ադրբեջանին զենք մատակարարելու և Հրաչյա Հարությունյանին «ծաղկավոր» խալաթ հագցնելու գործընթացների առումով ԲՀԿ-ն լուռ էր, որևէ խմբակային հայտարարություն, անգամ ընդգծված անձնական տեսակետ, ինչպես հատուկ է իրենց, չէր հնչեցվում:
Այս մասին այսօրվա համարում գրում է «Հրապարակ» օրաթերթն ու հավելում, որ վերջին օրերին ԲՀԿ-ն մեկեն կենդանություն է առել ու պայքար է սկսել տրանսպորտի գնի բարձրացման դեմ պայքարել:
Ինչպե՞ս եք մոտենում ուղեվարձի թանկացմանը՝ թերթի լրագրողը հարցրել է ԲՀԿ ներկայացուցիչ Մելիք Մանուկյանին:
«Վատ, շատ վատ, ո՞նց կարող եմ լավ մոտիկանալ ես նման բանին»: Ի՞նչ եք պատրաստվում անել: «Սեպտեմբերին մենք մեր կարծիքը կասենք, ճանապարհ կգտնենք»:
Սեպտեմբերին «ով սաղ-ով մեռած»՝ էսօր է պետք սոցիալական բունտ անել, մասնակցել:
Բայց, փաստորեն, դուք դե՞մ եք ՀՀԿ-ին: Շշերի Մելոն հասկացել է, որ «էն չի ասել», արագ կողմնորոշվել է. «Ես հեռախոսով հարցազրույց չեմ տալիս»: