Ղազախստանի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաեւը կորոնավիրուսով է վարակվել, հաղորդվում է Ելբասի կայքում:
«Ղազախստանի առաջին նախագահը ներկայումս ինքնամեկուսացման մեջ է: Ցավոք, կորոնավիրուսային ինֆեկցիայի ախտորոշման Ելբասիի վերջին թեստը դրական արդյունք է ունեցել: Անհանգստանալու պատճառ չկա»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նուրսուլթան Նազարբաեւը շարունակում է հեռավար աշխատել: