Ֆրանսիացի եւ ավստրալացի գիտնականները նոր մայրցամաք են հայտնաբերել, որը գոյանում է Հնդկական օվկիանոսում, հաղորդում է ՌԻԱ նովոստին՝ հղում անելով Terra Nova-ին:

Համարվում է, որ մայրցամաքային կեղեւն աճում է մայրցամաքների եւ օվկիանոսների սահմաններին, այսպես կոչված սուբդուցկիայի գոտիներում:

Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ գրանիտային մագման, ինչպես եւ մայրցամաքային կեղեւը, կարող են ձեւավորվել ոչ միայն սուբդուկցիայի գոտիներում, այլ նաեւ անմիջապես օվկիանոսների կենտրոնում: Հեղինակները ենթադրում են, որ հենց այդպես են նոր մայրցամաքներ գոյանում: