«Արաբկիր» ԲՀ-ն հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև.

«Հարգելի հայրենակիցներ, կարծիքը, թե COVID-19-ի առիթով «Արաբկիր» ԲՀ-ում բացված երկու նոր բաժանմունքները կասեցրել են մյուս բաժինների գործունեությունը, թյուր, սխալ է:
«Արաբկիր» ԲՀ-ը շարունակում է աշխատել ամբողջ հզորությամբ` սպասարկելով ամենատարբեր խնդիրներով դիմած պացիենտներին եւ խստորեն պահպանելով հակահամաճարակաբանական կանոնները:

«Արաբկիր» ԲՀ-ը մշակել եւ ներդրել է միջազգային ստանդարտներին համապատասխան կանոնակարգ՝ նոր կորոնավիրուսի պայմաններում աշխատելու համար, ինչի շնորհիվ COVID-19 սպասարկող բաժանմունքների աշխատանքը կազմակերպվում է խստորերեն առանձնացված: Խոսքը թե ֆիզիկապես առանձին լինելու մասին է, թե առանձին սպասարկող աշխատակազմի:

Հիշեցնենք, որ բժշկական համալիր պետք է գալ բացառապես դիմակով: Երեխային շենքի ներսում կարող է ուղեկցել միայն մեկ անձ:


Պլանային, դիսպանսեր եւ վերականգնողական ծառայություններից օգտվելու համար պետք է անպայման նախապես հերթագրվել»: