Պատմաբան Վահրամ Թոքմաջյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ընկերներիցս մեկը դեպք պատմեց, որը տեղի է ունեցել մի բուհում: Անունը չեմ տա, որ հակագովազդ չլինի: Ինչպես գրեթե բոլոր կրթական հաստատություններում, էդ բուհում նույնպես, մարդիկ էս ընթացքում գործի չեն գնացել: Մի մասն առցանց է արել, մի մասը չի արել: Բոլորի աշխատավարձը վճարել են 100 տոկոսով:
Կադրերի բաժնից ու հաշվապահությունից հետաքրքրվում է, թե էս ընթացքում աշխատակիցները զանգե՞լ են, դիմե՞լ են, եթե այո, ապա ի՞նչ հարցերով:
Պարզվում է, որ մի ստվար խումբ զանգել է: Ու գիտե՞ք ինչ հարցով:
Զանգել են ճշտեն՝ կառավարության աջակցության փաթեթ չի՞ հասնում: Բա ինչի՞ չի հասնում, սաղ աշխարհին հասավ, իրենց չհասա՞վ:
Հասկանում եք չէ՞, մարդիկ տանը պառկել են, ըստ էության, գործ չեն արել, տո նույնիսկ գործի գնալու տրանսպորտի փող չեն ծախսել, 100 տոկոսով վճարվել են, բայց մեկ է, կառավարության աջակցության փաթեթ են ուզում:
Դուք կռիվ եք տալիս անձանց դեմ: Ես ասում եմ՝ սպանե՛ք ձեր մեջի սովետը: Սպանե՛ք տրիկոտաժից վերջին լիտր պեռեկիսը գողանալու խասյաթը, ձրին, ձրիի մոլուցքը, պետությունից մազ պոկելը»: