Ռեֆորմիստների կուսակցության ղեկավար Վահան Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Մարդ կա նոր հիշեց, որ Նիկոլը էքսպոպրիացիայով է զբաղված և նոր նոր աչքին երևաց, որ Նիկոլի թավշյա Հայաստանում մարդիկ բարձր գույքահարկի պատճառով կարող են զրկվել իրենց բնակարաններից:
Բա Հրանտ Թոխատյա՛ն, որ մշակույթի նախարարությունը Նիկոլը փակում էր, ասում էիք՝ «Մշակույթի նախարարություն այս տեսքով մեզ պետք չէ, այլ կառույց է անհրաժեշտ», քանի որ Նիկոլը նոր էր եկել ու պետք էր լավ և պուպուշ երևալ, ձեռքի հետ էլ մի երկու թթու խոսք Սերժ Սարգսյանի մասին ասել, որ կայքերով ձեզ ճղում էիք, որ Սերժ Սարգսյանը 2009-ից կորցրել էր իրականության զգացումը: Բա հիմա դուք ո՞ր իրականությունում եք բնակվում:
Հիմա քամիները եկել են փոփոխության, ինչ խոսք, ողջունում եմ, որ ճիշտ կողմնորոշվում եք, բայց դրանից ոչ դուք պայքարող դարձաք, ոչ էլ մենք հավատացինք ձեր անկեղծությանը:
Կարղա «պոսլեդնի իզ նիկոլական» նոր նախագիծ ունեք բան չասեցի, դուք գիտեք...»։