Բժիշկ-գաստրոէնտերոլոգ Հայկ Մանասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Քանի՞ արձան գիտեք Երևանում «բնիկ» երևանցիների պատվին կանգնեցված։ Քանի՞ փողոց է Երևանում անվանակոչված «բնիկ» երևանցիների անունով։
Կոմիտասի անվան պանթեոնում քանի՞ «բնիկ» երևանցի է հանգչում։
Ու ե՞րբ պիտի հասկանաք, որ մայրաքաղաքը «ձեր քուչեն» չի, ու համաքաղաքացին քուչեցին չի։
Դուք կարող եք «բնիկ» լինել ձեր քուչում։ Քուչից դուրս քաղաքը բոլորինս է՝ Հայաստանի Հանրապետության բոլոր ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻՆԸ»: