University of Pittsburgh Brain Institute-ի գիտնականները հայտնաբերել են նոր դեղամիջոց, որը կարող է պաշտպանել ուղեղը ինսուլտի ժամանակ եւ հետո: Science Advances ամսագրում տպագրված նոր ուսումնասիրությունը ցույց է տվել, որ վնասված նեյրոնները կարող են կենսունակ մնալ, եթե բջջային մահվան տանող կենսաքիմիական ուղիները չակտիվանան:
Ինչպես հայտնում է Medical Express-ը, ինսուլտի հետեւանքով ախտահարված մասը շրջապատող նեյրոնները նույնպես հաճախ դադարում են նորմալ աշխատել: Երբեմն ինսուլտից մի քանի օր կամ ժամ անց նրանք նույնպես մահանում են, նույնիսկ եթե թթվածնի եւ արյան հոսքը կարճ ժամանակով դադարել է: Գիտնականները փորձել են կանխել նաեւ նման նեյրոնների մահը:
Նրանք պարզել են, որ Kv2.1 կալիումի խողովակի փոխազդեցությունը բջջային մեմբրանի եւ սպիտակուցային սինտաքսինի միջեւ խթանում է նեյրոնից կալիումի իոնների դուրս գալը, ինչը հրահրում է բջջի մահ: TAT-C1aB փորձնական միացությունը կարող է կանխել բջջային մահը՝ խափարելով սինտաքսինի եւ Kv2.1-ի փոխազդեցությունը:
Մասնագետները մեմբրանում հայտնաբերել են 2 տեսակի Kv2.1 խողովակներ: Մեկը սովորաբար մասնակցում է բջիջների գրգռվածությանը, իսկ մյուսը նպաստում է կալիումի արտազատմանը եւ արդյունքում հանգեցնում է նեյրոնների մահվան: TAT-DP-2- ը բջիջում պահում է կալիումը: Մկների վրա կատարված փորձերը, որոնց ինսուլտից հետո ներարկել են TAT-DP-2, ցույց են տվել, որ կենդանիները ավելի քիչ բնորոշ վնասվածքներ են ունեցել, եւ նկատվել է նյարդաբանական գործառույթի երկարատեւ պահպանում: