Դեռևս 2012թ նոյեմբերին նախատեսվում էր «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում բացել  ֆրանիսական «Կարֆուր» հիպերմարկետը, սակայն այն այդպես էլ չբացվեց:

Թե ինչը կարող էր խոչընդոտ հանդիսանալ աշխարհի մակարդակով երկրորդ ամենախոշոր սուպերմարկետների ցանցի՝ ֆրանսիական Carrefour-ի մուտքը Հայաստան, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այն ներկայացրեց, որպես սովորական երևույթ:

«Հավանաբար դեռ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Սովորական երևույթ է տեղի ունեցել, բանակցությունները դեռ շարունակվում են: Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի «Կարֆուրը» և նման մի շարք արտասահմանյան ընկերություններ ներկայացված լինեն Հայաստանում: Այդ ուղղությամբ փորձում ենք գտնել ձևաչափեր»,-իր խոսքում նշեց Տիգրան Դավթյանը:

Վերջինս ընդգծեց, որ «Կարֆուր»-ի մուտքը Հայաստան միմիայն դրական կարող է լինել մեր երկրի համար, հետևաբար կառավարությունը ևս շահագրգռված է, որպեսզի նման ընկերությունները ներգրավված լինեն Հայաստանում:

«Կառավարությունը շուրջ 40 մլն դրամի միջոցներ է հատկացնում այս ընկերությունների ներգրավման խնդիրների լուծման համար»,- նշեց Տիգրան Դավթյանը: