Դեռևս 2012թ նոյեմբերին նախատեսվում էր «Դալմա Գարդեն Մոլ» առևտրի կենտրոնում բացել ֆրանիսական «Կարֆուր» հիպերմարկետը, սակայն այն այդպես էլ չբացվեց:
Թե ինչը կարող էր խոչընդոտ հանդիսանալ աշխարհի մակարդակով երկրորդ ամենախոշոր սուպերմարկետների ցանցի՝ ֆրանսիական Carrefour-ի մուտքը Հայաստան, ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Դավթյանն այն ներկայացրեց, որպես սովորական երևույթ:
«Հավանաբար դեռ չեն կարողացել ընդհանուր հայտարարի գալ: Սովորական երևույթ է տեղի ունեցել, բանակցությունները դեռ շարունակվում են: Մենք չափազանց շահագրգռված ենք, որպեսզի «Կարֆուրը» և նման մի շարք արտասահմանյան ընկերություններ ներկայացված լինեն Հայաստանում: Այդ ուղղությամբ փորձում ենք գտնել ձևաչափեր»,-իր խոսքում նշեց Տիգրան Դավթյանը:
Վերջինս ընդգծեց, որ «Կարֆուր»-ի մուտքը Հայաստան միմիայն դրական կարող է լինել մեր երկրի համար, հետևաբար կառավարությունը ևս շահագրգռված է, որպեսզի նման ընկերությունները ներգրավված լինեն Հայաստանում:
«Կառավարությունը շուրջ 40 մլն դրամի միջոցներ է հատկացնում այս ընկերությունների ներգրավման խնդիրների լուծման համար»,- նշեց Տիգրան Դավթյանը:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
		 
								 
								 Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
										Америабанк предоставил бизнес-кредиты на сумму более 14 млрд драмов в сфере возобновляемой энергетики
				 
								 
								 Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
										Применение «умных» решений в финансовых компаниях: Америабанк – партнер саммита Silicon Mountains 2022
				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					