Բնապահպան, Ջերմուկի բնակիչ Շիրակ Բունիաթյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է. «Ուղղակի ծիծաղելի է, երբ այս կառավարությունում հայտնված որոշ անդամներ իրենց «ելույթներում» ասում են, որ հանքարդյունաբերությունը մեր տնտեսության շարժիչ ուժն է և, կամ հանքարդյունաբերական ոլորտը պիտի զարգանա։ Յա, իրո՞ք:


Երկու տարուց ավել է, ինչ երկրի կառավարումը ձեզ է վստահվել, այդ երկու տարիների ընթացքում բազմիցս առիթ ենք ունեցել տեսնելու այս կամ այն հանքում տեղի ունեցած վթարներ և դրանց աղետալի հետևանքները։


Մարդիկ ֆիքսել և հանրայնացրել են աղտոտված գետերն ու բնակելի տարածքներում հայտնված պոչանքների հետևանքները։


Եվ այս երկու տարում մենք չենք տեսել պետության պատժիչ ձեռքը՝ ուղղված այդ անմարդկային վերաբերմունքին, որ կա բնության նկատմամբ։
Չկա ոչ մի իրական վերահսկողություն և երկրի ընդերքը շարունակում է անխնա ու անշնորհք կերպով թալանվել։
Իսկ ոմանք դեռ առանց ամաչելու և լուրջ դեմքով ասում են, որ այդ ավերը պիտի էլ ավելի՞ զարգացնենք»: