Այսօր՝ հուլիսի 9-ին, կառավարության շենքի դիմաց բողոքի ակցիա են իրականացնում ռեստորանների սեփականատերերը և աշխատակիցները։
Ակցիայի մասնակիցները պահանջում են, որ ամբողջովին վերաբացվեն ռեստորանային համալիրները և հանդիսությունների սրահները, որտեղ արտակարգ դրության պատճառով արգելված են մարդաշատ միջոցառումները: «Ժողովուրդը հինգ ամիս է՝ սոված է, ու ոչ ոքի չի հետաքրքրում, թե ինչ են անում, ոնց են անում: Թող կոնկրետ բան ասի, մենք էլ հասկանանք՝ ինչ ենք անում: Մեկը կգնա բանվորություն կանի, մի բան կանի: Մոլերը սաղ բաց են, ջերմաչափում են, թողնում են՝ մտնեն: Թող ռեստորաններն էլ ջերմաչափեն, հյուրերին թողնեն՝ մտնեն, էս մարդիկ աշխատեն: Ես մի երեխա ունեմ, երկրորդն էլ շուտով կծնվի, չգիտեմ՝ ինչ անեմ»,- նշեց բողոքի ակցիայի մասնակիցներից մեկը:
Հարցին, թե աջակցություն ստացե՞լ են, ցուցարարը պատասխանեց, որ 68 հազար դրամ է ստացել ընտանիքը: «Լույսի փող, գազի փող, տան վարձ, բանկերի փող ա, սաղ օրը sms-ա գալիս, ո՞նց մուծենք»,- նկատեց նա:
Աղբյուր՝ https://mamul.am/am/news/183396