Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը՝ նախագահությամբ դատավոր Հարություն Մանուկյանի, այսօր՝ հուլիսի 9-ին, մերժեց ՀՀ ԱԺ նախկին նախագահ Արա Բաբլոյանի պաշտպան Արամ Վարդեւանյանի՝ Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ միջնորդությունը։
Նշենք, որ Վարդևանյանն ասել էր, որ Բաբլոյանի նկատմամբ քրեական հետապնդումը տեղի է ունեցել ակնհայտ խախտումներով։ Նա շեշտել էր, որ առանց որեւէ քննչական գործողության՝ 308-րդ հոդվածով մեղադրական եզրակացությունը հաստատվել եւ ուղարկվել է դատարան։
Ըստ մեղադրական եզրակացության՝ Արա Բաբլոյանը 2018թ․ հանդիսանալով Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի նախագահը, մշտապես իշխանության ներկայացուցչի գործառույթներ իրականացնող պաշտոնատար անձ չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետեւանքներ, ինչպես նաեւ կատարել է պաշտոնեական կեղծիք։