Henley & Partners միջազգային խորհրդատվական ընկերությունն աշխարհի երկրների անձնագրերի նոր ամենամյա վարկանիշային ցանկ է հրապարակել, որում Հայաստանը զբաղեցնում է 80-րդ հորիզոնականը: Այն ցույց է տալիս, թե տվյալ երկրի անձնագիր կրողը քանի երկիր կարող է այցելել առանց վիզայի:
Հայաստանի անձնագիր ունեցողներն առանց վիզայի կարող են այցելել 63 երկիր. այս տարվա հունվարից ՀՀ քաղաքացիները կարող են առանց վիզայի նաև Չինաստան այցելել:
Վրաստանը ցանկում 53-րդն է (116 երկիր), Ադրբեջանը՝ 76-րդը (67 երկիր): Ռուսաստանը վարկանիշում զբաղեցնում է 51-րդ տեղը: Ռուսական անձնագրով կարելի է ազատ մուտք գործել 118 երկիր:
Ճապոնիան ինդեքսի առաջատարն է․այս երկրի անձնագիր ունեցողները կարող են 191 պետություն այցելել առանց վիզա ձևակերպելու։ Երկրորդ տեղում Սինգապուրն է՝ 190 երկիր, երրորդ տեղը կիսում են Գերմանիան և Հարավային Կորեան. այս երկրների քաղաքացիները առանց վիզայի կարող են մեկնել 189 երկիր:
Առաջին տասնյակում են նաև Պորտուգալիան, Մեծ Բրիտանիան, ԱՄՆ-ը, Շվեյցարիան, Հունաստանը, Մալթան, Ավստրալիան, Կանադան: