ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերը 82մմ տրամաչափի ականանետից յոթ արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։
«Տուժածներ չկան, վնասվել է բնակելի տներից մեկի տանիքը»,- նշել է նա։
Րոպեներ անց ՊՆ խոսնակը թարմացրել է գրառումը՝ նշելով, որ քիչ առաջ ադրբեջանական զինված ուժերը 120մմ տրամաչափի ականանետից երեք արկ են արձակել Չինարի բնակավայրի ուղղությամբ։
Ինչպես նշել է Շուշան Ստեփանյանը արկերից մեկն ընկել է տան վրա, երկուսը՝ բակում։ Տուժածներ չկան: