Տավուշի մարզի Այգեպար գյուղի բնակիչ Լյուբա Ապրեսյանն արդեն 5 տասնամյակ է` ապրում է սահմանամերձ գյուղում: Նրա խոսքով` հաշիվը կորցրել է, թե հակառակորդը քանի անգամ է ռմբակոծել Այգեպարը;
«Չենք հուսահատվել, ռմբակոծությունից հետո գնացել, հող ենք մշակել: Ուզում եմ մեր ժողովրդին ասել, որ չհուսահատվեն. մենք հերոս մարդիկ ենք և հուսահատվելու կարիք չունենք: Ես 43 տարի գյուղի գրադարանում եմ աշխատել, պոստերում մեր զինվորներին գրականություն եմ տարել: Հուսահատվել պետք չի, սա ժամանակավոր բան ա, հաղթանակը մերն ա»,- Հանրային հեռուստաընկերության եթերում ասել է Այգեպարի բնակիչը:
Մանրամասները` տեսանյութում: