Մեր տան դիմացի տունը հողին հավասարեցրին, երեխաներս հիմա նկուղում են: Այս մասին  պատմեց Արցախի բնակիչ Գոհար Հայրիյանը:

«Կրակոցներ են, չգիտենք՝ ինչ անել, երեխաներս հիմա հարեւանների նկուղում են, հարեւաններով մի տեղ ենք հավաքվել: Մեր տնից ձորն է, ձորից վերեւ մի հատ տուն հողին հավասարեցրին: Չենք կարողանում մեկս մյուսին զանգենք, կապերը շատ վատ է»,- պատմեց բնակիչը:

Գոհար Հայրիյանն ասաց, որ Ադրբեջանն ավելի ուժեղ է հարվածում Արցախին, քան՝ 44-օրյա պատերազմին էր. «Էսի վափշէ ուժեղ ա: Ամեն ինչ էլ կա, անօդաչուներ կան, գրադ էլ կա»: