«Հրապարակ» օրաթերթը զրուցել է քաղաքացիական նախաձեռնության ակտիվ մասնակիցներից «Վիտամին» ակումբի Արմուշի հետ:
-Արմուշ, շատ լավ է, որ վերջապես Ձեր տիպի մարդիկ քաղաքացիական ակտիվություն ենդրսևորում, բայց մյուս կողմից նաև տարօրինակ է՝ ինչո՞ւ հանկարծ որոշեցիք կանգնել շարքայինքաղաքացիների կողքին, իսկ ո՞ւր էիք նախկինում: ՀՀ քաղաքացին Մարտի 1 տեսավ և էլի ուրիշբաներ, մինչդեռ դուք բողոքի նոտա չբարձրացրիք:
Նախ սկսենք նրանից, որ Մարտի 1-ի ժամանակ մենք ԱՄՆ- ում Էինք, համերգների: Երկրորդը, արդեն մեր երկրում թանկացումներն այնքան են սրվել, որ սա փոքրիկ թանկացում չի կարելի համարել: Կոնկրետ իմ տղան թեպետ հնարավորություն ունի ավտոբուսով չգնա մանկապարտեզ, բայց շատ Է սիրում ավտոբուսով գնալ, ու դա ինձ դուր Է գալիս, որ նա սիրում Է տրանսպորտը, ու հարցը մենակ իմ տղան չի: Մեր ժողովուրդն է ամեն օր այս խնդրին առնչվում, ամեն օր 50 դրամ ավել գումար Է տալիս: Ես ունեմ դրա հնարավորությունը, բայց լիքը մարդիկ կան, որ չունեն: Եթե դրան գումարենք, որ շատ ապրանքներ են թանկացել, ապա տեսեք ժողովրդի վիճակն ինչ բարդ է դառնում:
-Տեսակետ կա, որ քաղաքական կուսակցություններն այլևս սպառել են իրենց, այդ պատճառով էլպայքարի առաջամարտիկներ են դարձել շարքային քաղաքացիները: Դուք կիսո՞ւմ եք այդտեսակետը, իսկ գուցե հենց այդ ըմբռնումով որոշեցիք պայքարի դուրս գալ:
Գիտեք, ես «Ֆեյսբուքում» արդեն գրել եմ և հիմա էլ պիտի ասեմ, որ ժողովուրդն է ազգի զգեստը: Ասելիքս այն է, որ ժողովուրդն Է որոշում իր երկրի ճակատագիրը, ոչ թե կառավարությունը կամ քաղաքական ուժերը: Ի վերջո, ժողովուրդն Է ազգը պահողը, այն ներկայացնողը, ու հենց ժողովուրդն Է գնում պատերազմ: Ես ինքս պատերազմի մասնակից չեմ եղել, բայց ես բանակ գնացել եմ, վեց ամիս հետո նոր խաղաղության պայմանագիրը կնքվել Է, ես Ղարաբաղում եմ եղել, ծառայել եմ, այսինքն՝ ես իմ հայրենական պարտքը տվել եմ, ծառայել եմ ազգիս համար և մինչև օրս ծառայում եմ հանրությանը և ուրախացնում եմ ընտանիքներին: Բայց մի քիչ Էլ պիտի ժողովրդին հաշվի առնեն: Ինչ վերաբերում Է կուսակցությունների սպառվածությանը, ասեմ, որ ես շատ խորացած չեմ քաղաքականության մեջ, ես ինքս անկուսակցական եմ, ճիշտ Է՝ ես իմ գործի բերումով դարձել եմ հանրային մարդ, բայց ես ինքս շարքային քաղաքացի եմ, ես Էլ իմ կողմից եմ ուզում նպաստել, որ իմ երկրի, ժողովրդի համար նորմալ երկիր լինի, որ այսպիսի թանկացումներ չլինեն: Փոքր երկիր ենք, քիչ ենք, բայց տեսեք, թե ինչքան են արտագաղթում: Ես հնարավորություն ունեմ այլ երկրում ապրելու, բայց չեմ գնում, լավատես եմ, որ երկրի վիճակը կլավանա: Բայց վիճակը գնալով վատանում Է, դուք առավոտ շուտ Զաքյան փողոց դուրս եկեք, տեսեք Կրասնոդարի, Ռոստովի ավտոբուսներն ինչքան մարդ են տեղափոխում: Բա հետո՞, բա հետո, Աստված չանի՝ պատերազմ սկսվի, ո՞վ Է պաշտպանելու մեր երկիրը: