«Հրապարակ» օրաթերթը զրուցել է  քաղա­քացիական նախաձեռնության ակտիվ մասնակիցներից «Վիտա­մին» ակումբի Արմուշի հետ:

 -Արմուշշատ լավ էոր վերջա­պես Ձեր տիպի մարդիկ քաղաքա­ցիական ակտիվություն ենդրսևորումբայց մյուս կողմից նաև տա­րօրինակ է՝ ինչո՞ւ հանկարծ որոշե­ցիք կանգնել շարքայինքաղաքա­ցիների կողքինիսկ ո՞ւր էիք նախ­կինումՀՀ քաղաքացին Մարտի 1 տեսավ և էլի ուրիշբաներմինչ­դեռ դուք բողոքի նոտա չբարձրացրիք:

 Նախ սկսենք նրանից, որ Մարտի 1-ի ժամանակ մենք ԱՄՆ- ում Էինք, համերգների: Երկրորդը, արդեն մեր երկրում թանկացումներն այնքան են սրվել, որ սա փոք­րիկ թանկացում չի կարելի համարել: Կոնկրետ իմ տղան թեպետ հնարավորություն ունի ավտոբու­սով չգնա մանկապարտեզ, բայց շատ Է սիրում ավտոբուսով գնալ, ու դա ինձ դուր Է գալիս, որ նա սի­րում Է տրանսպորտը, ու հարցը մենակ իմ տղան չի: Մեր ժողո­վուրդն է ամեն օր այս խնդրին առնչվում, ամեն օր 50 դրամ ավել գումար Է տալիս: Ես ունեմ դրա հնարավորությունը, բայց լիքը մարդիկ կան, որ չունեն: Եթե դրան գումարենք, որ շատ ապրանքներ են թանկացել, ապա տեսեք ժո­ղովրդի վիճակն ինչ բարդ է դառ­նում:

 -Տեսակետ կաոր քաղաքա­կան կուսակցություններն այլևս սպառել են իրենցայդ պատճա­ռով էլպայքարի առաջամարտիկ­ներ են դարձել շարքային քաղաքացիները:  Դուք կիսո՞ւմ եք այդտեսակետըիսկ գուցե հենց այդ ըմբռնումով որոշեցիք պայքարի դուրս գալ:

 Գիտեք, ես «Ֆեյսբուքում» արդեն գրել եմ և հիմա էլ պիտի ասեմ, որ ժողովուրդն է ազգի զգեստը: Ասելիքս այն է, որ ժողո­վուրդն Է որոշում իր երկրի ճակա­տագիրը, ոչ թե կառավարությունը կամ քաղաքական ուժերը: Ի վեր­ջո, ժողովուրդն Է ազգը պահողը, այն ներկայացնողը, ու հենց ժողովուրդն Է գնում պատերազմ: Ես ինքս պատերազմի մասնակից չեմ եղել, բայց ես բանակ գնացել եմ, վեց ամիս հետո նոր խաղաղու­թյան պայմանագիրը կնքվել Է, ես Ղարաբաղում եմ եղել, ծառայել եմ, այսինքն՝ ես իմ հայրենական պարտքը տվել եմ, ծառայել եմ ազգիս համար և մինչև օրս ծա­ռայում եմ հանրությանը և ուրա­խացնում եմ ընտանիքներին: Բայց մի քիչ Էլ պիտի ժողովրդին հաշվի առնեն: Ինչ վերաբերում Է կուսակցությունների սպառվածությանը, ասեմ, որ ես շատ խորա­ցած չեմ քաղաքականության մեջ, ես ինքս անկուսակցական եմ, ճիշտ Է՝ ես իմ գործի բերումով դարձել եմ հանրային մարդ, բայց ես ինքս շարքային քաղաքացի եմ, ես Էլ իմ կողմից եմ ուզում նպաս­տել, որ իմ երկրի, ժողովրդի հա­մար նորմալ երկիր լինի, որ այս­պիսի թանկացումներ չլինեն: Փոքր երկիր ենք, քիչ ենք, բայց տեսեք, թե ինչքան են արտագաղ­թում: Ես հնարավորություն ունեմ այլ երկրում ապրելու, բայց չեմ գնում, լավատես եմ, որ երկրի վի­ճակը կլավանա: Բայց վիճակը գնալով վատանում Է, դուք առա­վոտ շուտ Զաքյան փողոց դուրս եկեք, տեսեք Կրասնոդարի, Ռոս­տովի ավտոբուսներն ինչքան մարդ են տեղափոխում: Բա հե­տո՞, բա հետո, Աստված չանի՝ պատերազմ սկսվի, ո՞վ Է պաշտպանելու մեր երկիրը: