Երկու երեխաների մայր Դելիա Փափազյանն ընտանիքով բնակվում էր նավահանգստին շատ մոտ թաղամասում և զոհ է գնացել օգոստոսի 4-ին Բեյրութի խոշոր պայթյունին: Այս մասին Արեւելքը տեղեկացավ Լիբանանից: Նա պայթյունից զոհված 5-րդ հայն է: Նավահանգստի հզոր պայթյունը նախնական տվյալներով 70 մարդու կյանք է խլել: Ավելի վաղ հայտնել էինք քաղաքական գործիչ Նազար Նաջարյանի, քաղաքի կենտրոնի հիվանդանոցներից մեկի բուժքույր Ջեսիկա Բեզջյանի մահվան մասին, եւս մեկ հայի՝ Ժակ Բարամաքյանի մահվան մասին հայտնել են հայկական լրատվամիջոցները:
Ազգությամբ հայ է նաեւ զոհերից Ալինա Զաբրին: Գրում է Արևելք թերթը։
Բեյրութում այսօր սուգ է հայտարարվել:



 
										
										 
										
										 
										
										 
					






 
								 
								 
								 
								 
								 
								 
		 
								 «Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան
										«Եղել են ինձ ճնշելու փորձեր, բայց ռեկտորը հասկացել է, որ դա վատ հետեւանքներ կունենա ԵՊՀ–ի համար». Արայիկ Հարությունյան				 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
								 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					 
					